▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե գտնում եք, որ քաղաքապետարանի որոշումը հակասում է մարդու իրավունքներին, ապա պետք է դիմել դատարան

Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցիչը որոշել է մասամբ սահմանափակել «Ժառանգության»՝ ապրիլի 9-ի հանրային հավաքի երթուղին: Իր անհամաձայնությունը հայտնելով վերոնշյալ որոշմանը, «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը նշել է. «Իհարկե, նրանք իրավական ինչ-որ հիմնավորում ունեն, բայց ես կարծում եմ, որ առավել մեծ հիմնավորում կա՝ քաղաքացին է իշխանություն ձևավորում, և քաղաքացին իրավունք ունի խաղաղ բողոքի»:

Ցանկացած երկրում, նախագահի երդումնակալության արարողությունն իրենից միջոցառումների շարք է ներայացնում, որին որպես կանոն մասնակցում են արտասահմանից հրավիրված բարձրաստիճան հյուրեր, երկրում հավատարմագրված դիվանագետներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ: Միայն այդ տեսանկյունից, քաղաքապետարանի որոշումը հասկանալի է, քանզի նման պատասխանատու միջոցառման կազմակերպման ու հյուրերի ընդունելությունը դեպքում, գլխավոր փողոցներից մեկի փակում իսկապես որ կարող է խնդիրներ առաջացնել: 

Այս տեսանկյունից, համեմատականներ անցկացնել վերոնշյալ միջոցառումների անցկացման կարևորության ու ՀՀ քաղաքացու իրավունքերի միջև՝ փաստարկված չէ: Կամ՝ ի՞նչ է նշանակում, թե քաղաքապետարանը «ինչ-որ իրավական հիմնավորումներ» ներկայացրել է, բայց ավելի կարևոր է քաղաքացու իրավունքը: Եթե գտնում եք, որ քաղաքապետարանի որոշումը հակասում է մարդու իրավունքներին կամ խախտում է քաղաքացու ազատությունը, ապա պետք է դիմել դատարան: 

Իսկ եթե կա սահմանված օրենք, ապա կարևոր չէ, թե այդ պահին այս կամ այն զանգվածի շահն ինչ է թելադրում, պետք է առաջնորդվել օրենքով: Եթե օրենքի հետ կապված խնդիրներ կան, «Ժառանգությունն» այսօր ԱԺ-ում խմբակցություն ունի և կարող է հանդես գալ նոր օրենսդրական նախաձեռնությամբ: Ամեն դեպքում օրենքը պետք է հարգել:

Քաղաքական փորձագետ Տիգրան Աբրահամյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее