Երգչուհի Սոնա Շահգելդյանն անդրադարձել է պրոդյուսեր Սամվել Ղազարյանի հետ հարաբերությունների մասին ասեկոսեներին:
Հիշեցնենք, որ օրերս Սամվելն էր հերքել Սոնա Շահգելդյանի հետ սիրային հարաբերությունների մասին լուրերը:
Այժմ հերթը Սոնա Շահգելդյանինն է, որ իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Սիրելիներս, եթե ես խոսում եմ իմ զգացմունքների մասին, դա դեռ չի նշանակում, որ արդեն ամուսնանում եմ: Խնդրում եմ, հանգիստ թողեք մեզ: Դուք չեք կարող ինչ-որ վիրավորական comment-ներով ազդել իմ ու Սամվելի հարաբերությունների վրա: Մենք շատ լավ ընկերներ եւ կոլեգաներ ենք, եւ մեր մեջ մեծ հարգանք կա: Իսկ թե հետագայում ինչ կլինի, դա էլ Աստված գիտի»: