Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը․ «2001 թվականի սեպտեմբերի 11-ին Նյու Յորքի զույգ երկնաքերերից ծուխ էր երկինք էր բարձրացել, մարդիկ խուճապահար փախչում էին։ Ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դա չէր կարող լինել ահաբեկչություն, քանի որ ծուխ էր բարձրանում, մարդիկ փախչում էին։ Եթե դեղին է, ուրեմն կլոր է, եթե կլոր է, ուրեմն նարինջ է։ Պաշտպանության նախարարը պատմության դասատու է, առողջապահության նախարարը՝ առողջապահության ոլորտի կազմակերպչի որակավորում չունեցող իրավաբան, էկոնոմիկայի նախարարը՝ պիցցա արտադրող ընկերության տեր, փոխվարչապետներից մեկը՝ ժամեկտային զինծառայությունից խուսափելու համար միջազգային հետախուզման մեջ գտնված ջահել։
Պետությունը չի քանդվի, եթե ներսից քանդողներ չլինեն, գյուղական ղասաբներին բժշկի սպիտակ խալաթներ են հագցրել, ասում են՝ վիրաբույժներ են»։