Արցախի փոխարտգործնախարար Կարեն Միրզոյանը france24.com ին հարցազրույցի ժամանակ, պատասխանել է, որ հնարավոր է, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում:
Իմ կարծիքով, նույնիսկ եթե լեզվի սայթաքում է արել, կամ անգլերեն խոսել չգիտի, ամեն դեպքում լավ կլիներ մոտակա ժամանակ բացատրություններ լսել Արցախի ԱԳՆ-ից և իհարկե տեսնել Կարեն Միրզոյանի հրաժարականը:
Համոզված եմ որ լիքը անգլերեն իմացող մարդ կա Արցախում, որ սենց պռապուսկատներ չեն անի, նույնիսկ եթե զենք դնեն ճակատներին:
Բլոգեր Տիգրան Քոչարյանի (Փիղ) գրառումը
Ֆեյսբուք
Հիշեցնենք, որ ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանը «Ֆրանս 24»-ի լրագրողի հարցին, թե կա՞ արդյոք հեռանկար, որ Արցախը մեկ անգամ ևս լինի Ադրբեջանի կազմում, տվել է դրական պատասխան, ինչը դժգոհությունների ու քննադատության առիթ է դարձել: