ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր հրապարկված հերթական սոցիոլոգիական հետազոտությունն, ինչպես լաբորատոր ախտորոշում, կրկին փաստում է Հայաստանի խորքային ճգնաժամը տարբեր ոլորտներում, հատկապես՝ քաղաքական: Հայաստանի բնակչության մոտավորապես 82%-ը մերժում է Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ Լեռնային Ղարաբաղը ճանաչվում է որպես Ադրբեջանի տարածքի մի մաս: Հարցվածների 86%-ը չեն պատկերացնում արցախահայության ապագան Ադրբեջանի կազմում, ինչը նույնպես վկայությունն է այն բանի, որ հայ ժողովուրդը հերթական անգամ բարձրաձայնում է Արցախի խնդրի՝ նիկոլական տարբերակի լուծման բացառումը: Կտրուկ իջել են ԵՄ դիտորդական առաքելության հետ կապված սպասումները: Հարցումն ապացուցում է, որ հայ ժողովուրդը չի կորցրել նաև իր բարոյական նկարագիրը: Հարցվածների մոտավորապես 90%-ը կարծում է, որ իշխանությունները չպետք է տուրք տան Թուրքիայի ճնշումներին և ապամոնատեժն «Նեմեսիս» գործողության հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողը: Հարցումն ապացուցում է նաև, որ հայ հասարակությունը խորապես հիասթափված է 2018 թվականի «հեղափոխությունից»: Նիկոլ Փաշինյանի ռեժիմի համար իրական մահախոսական են տվյալները, որոնք ստացվել են՝ «որքանո՞վ է «թավշյա հեղափոխությունն» արդարացրել մարդկանց սպասումները» հարցի շրջանակներում: Հարցումը եզրափակվում է Նիկոլ Փաշինյանի գործելաոճի գնահատմամբ: * Եթե 2018 թվականի սեպտեմբերին հարցվածների 91.5%-ից ավելին դրական էր վերաբերում Փաշինյանին, ապա հիմա այս ցուցանիշը կազմում է 18.8%: Հայ ժողովուրդն ամեն կերպ բարձրաձայնում է, որ Նիկոլ Փաշինյանի քաղաքականության հետ համաձայն չէ և նա պետք է հեռանա: |
«Եթե 2018-ին հարցվածների 91%-ը պնդում էր, որ մասնակցել է «հեղափոխությանը», ապա հիմա իրենց թիվն իջել է 34.7%-ի»
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Քաղաքական далее
![Հայրենասեր մարդկանց կամ Երևանում բանտ պիտի նստեցնեն, կամ էլ Բաքվում․ Շանթ Չարշաֆճյան](http://asekose.am/filemanager/uploads/2023/01/week-1/shantcharshaf.jpg)
далее
![Ի՞նքն է իշխանությունը փոխանցել Փաշինյանին. Կարեն Կարապետյանի մեկնաբանությունը](http://asekose.am/filemanager/uploads/karen_karapetyan.jpg)
далее
![Եվրոպայի գլխավոր սպառնալիքը հենց Եվրոպայի ներսում է. Ջեյ Դի Վենս](/filemanager/uploads/2025/02/week-3/venc.jpg)
далее
![«Վենսը նշել է, թե ժողովրդավարության անվան տակ ինչ այլանդակություններ է թույլ տալիս Եվրոպան»](http://asekose.am/filemanager/uploads/2025/02/week-1/nikolpashinyan_1.jpg)
далее
![«Հերթական էժանագին սպեկուլյացիան՝ իշխանամերձ շրջանակների կողմից»․ Հարութ Ուլոյան](http://asekose.am/upload/news/admin/2012/09/5063da2a4deb0_medium.jpg)
далее
![Կոնկրետ փաստ՝ Նիկոլը որպես ադրբեջանական ազդեցության գործակալ. Աշոտյան](http://asekose.am/filemanager/uploads/2022/04/week-1/armen_ashotyan_12345677.png)
далее