Թերթն առաջիկայում Սոչիում կայանալիք Սերժ Սարգսյան–Իլհամ Ալիև հնարավոր հանդիպման թեմայով զրուցել է ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանի հետ, ով կարծիք է հայտնել, թե այս հանդիպմանը որևէ բեկում չի լինելու։
«Երբ եղավ (ԵԱՀԿ ամերիկացի համանախագահ Ջեյմս – Tert.am) Ուորլիքի հայտարարությունը, տպավորություն կար, որ Մինսկի խումբը փորձում է ակտիվանալ, լուծում տալ կոնֆլիկտին, երբ նախագահ Օլանդը կողմերին առաջարկում էր հանդիպում կազմակերպել Փարիզում, այստեղ էլ երևում էր, որ փորձ է արվելու լուծում գտնել բանակցային գործընթացի առաջընթացի մասին, իսկ Սոչիում նախատեսվող հանդիպումը ես անգամ դժվարանում եմ ուղղակի կապել Ղարաբաղի կոնֆլիկտի հետ, որովհետև այդ հանդիպումը ձեռնարկվեց ընդամենը ստեղծված լարվածությունը թուլացնելու նպատակով։ Ռուսաստանն ընդամենը կփորձի հանդես գալ հաշտարարի կամ խաղաղություն հաստատող պետության կարգավիճակով»,– թերթի հետ զրույցում ասել է նա։
Ուշագրավ այլ հոդվածներ` «Հրապարակ» թերթի այսօրվա համարում