▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ըստ haqqin.az-ի` ևս մի հայ է ցանկանում Բաքու մեկնել

armtimes.com-ը գրում է. Ադրբեջանական haqqin.az կայքը գրում է, թե Բաքու մեկնած Վահե Ավետյանին, Սյուզան Ջաղինյանին և Վահան Մարտիրոսյանին կմիանա Արմեն Վիրաբյան անունով ոմն ակտիվիստ:

Ըստ կայքի` Վիրաբյանը հարցազրույց է տվել haqqin.az-ին, որում հայտնել է, թե 2013 թվականին եղել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձն ու իբր հանդիսացել է «Էլեկտրիկ Երևանի» ակտիվիստներից մեկը: Նա պնդել է, թե իշխանությունների հետապնդումների պատճառով ստիպված է եղել փախչել Գերմանիա:

Կայքը գրում է, թե Վիրաբյանը մտադիր է ստորագրել, այսպես կոչված, «Հայ-ադրբեջանական խաղաղության հարթակի» հռչակագիրը, որն իբրև հանդես է գալիս Արցախի հակամարտության խաղաղ կարգավորման օգտին:

Հավելենք, որ ավելի վաղ սույն փաստաթուղթը ստորագրել էին Վահե Ավետյանը, Սյուզան Ջաղինյանը և Վահան Մարտիրոսյանը:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее