«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Դե բնական է, եթե միսը թանկանում է՝ հոսանքն էլ պիտի թանկանա»,-անդրադառնալով էլեկտրաէներգիայի թանկացմանը՝ հայտարարել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
«ՉԻ»- Այստեղ երկու տարբերակ կա: Կամ Հայաստանում նոր տեխնոլոգիա են հայտնագործել եւ էլեկտրաէներգիան ստանում են մսից, կամ էլ ՀԷՑ-ի տնօրենն է նոր չափորոշիչներ հայտնագործել եւ ամեն առավոտ ճշտում է մսի գները: Հենց որ միսը թանկանում է՝ ինքը վազելով գալիս հոսանքը թանկացնում է: Բայց մեր մեջ ասած, դաղալություն է անում, երբ միսն էժանանում է՝ ինքը հոսանքը չի էժանացնում»:
Ուշագրավ այլ նյութեր` «Չորրորդ իշխանություն» թերթում