▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ըստ ականատեսների՝ «Կանազի» հոսպիտալից ծեծված զինվորներ են դուրս եկել

Լրագրող Մհեր Ղալեչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Կանազի»

 «Կանազի» զինվորական հոսպիտալի մոտ ինչ որ աննորմալ դեպքեր են հիմա կատարվում: Տեղի բնակիչները պատմեցին իրենց աչքի տեսածը: Ասում են, որ հոսպիտալից հինգ զինվոր են դուրս եկել, ծեծված, ջարդված, սկսել են օգնություն կանչել, պատահական մեքենաներ են կանգնեցրել, թե մեզ այստեղից փախցրեք, մեզ սպանում են:
Պատմում են, որ այդ զինվորներից երկուսը 41 համարի երթուղային են նստել, թե կտրաքացնենք, հենց հիմա տարեք մեզ: Մի պատահական անցորդ տաքսի է կանգնեցրել, զինվորներից մեկին նստեցրել է տաքսի, փողը տվել վարորդին ու ասել, որ զինվորին տանի այնտեղ, որտեղ կասի:
ՊՊԾ ու Արաբկիրի բազմաթիվ աշխատակիցներ են դեպքի վայր եկել, զինվորներից երկուսին տարել են քաղմաս:
Ես ուղղակի չգիտեմ, ինչ է եղել, բայց գոնե այս եղանակով լուրը տարածվի, միգուցե ՊՆ-ն ինչ որ բացատրություն տա, պարզաբանի: Բոլոր ականատեսներին մտահոգում է, թե ինչ եղավ այդ զինվորների հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее