ՀՀ առաջին նախագահին հարիր չէ նման ձեւակերպումներ ու տեսակետ արտահայտել Տարոն Մարգարյանի մասին: «Ա1+»-ի հարցին ի պատասխան ասել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը` անդրադառնալով Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանի այն հայտարարությանը, թե որքան ցինիկ պետք է լինի մի իշխանություն եւ որքան պետք է արհամարհի սեփական ժողովրդին, որպեսզի հասարակությանը ներկայանա այսպիսի նկարագրի տեր թեկնածուով։
Մանրամասները` տեսանյութում: