▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ըստ ադրբեջանցիների Հայաստանում իրենց ազգակիցներն են խաղում

Ադրբեջանական azerisport.com-ը հայտարարություն է տարածել, թե իբր Հայաստանի հավաքականում հանդես են գալիս ադրբեջանական արմատներով ֆուտբոլիստներ: Առաջին հերթին ազերիները մատնանշել են հոլանդական Էմմեն ակումբի հարձակվող Նորայր Մամեդովին, ով վերջերս փոխել է ազգանունը և հիմա ստացել է Ասլանյան ազգանունը: Բացի նրանից ադրբեջանցիները պնդում են, որ իրենց հայրենակիցներն են նաև Յուրա Մովսիսյանն ու Արազ Օզբիլիզը:footballcity.am-ը փորձել է վերլուծել ադրբեջանական կայքի  զրպարտական ու իրականությանը չհամապատասխանող հայտարարությունները:Եթե այս հայտարարությունները համապատասխանում են իրականությանը, ապա հարց է ծագում, թե ինչու են  նրանք Ադրբեջանի հավաքականի փոխարեն ընտրել Հայաստանի հավաքականը:

Նորայր Մամեդով-Ասլանյան- Ծնվել է 1991 թվականի մարտի 25-ին` ադրբեջանական Քարաունջում: Մայրը հայ է, հայրն ադրբեջանցի: Նորայրը դեռ վաղ տարիքում Ադրբեջանից հեռացել է և սկսել է բնակություն հաստատել Հոլանդիայում: Ընտանիքում խոսաքցական լեզուն եղել է հայերենը: Նորայրի կինը ազգությամբ հայ է և հիմա նա կրում է հենց կնոջ ազգանունը` Ասլանյան: Ֆուտբոլիստի հայրը ներկայումս բնակվում է Բաքվում, սակայն անկախ այս հանգամանքից Ասլանյանն իրեն ամբողջովին համարում է հայ և բազմաթիվ անգամ նշել է, որ իր համար մեծ պատիվ է հանդես գալ Հայաստանի հավաքականում:

Նա իր ձեռքին ունի դաջվածք` հայերեն տառերով, որտեղ գրված են իրեն հարազատ մարդկանց անունները:

Թերևս Նորայրի հարցում ազերիները ունեն որոշակի հիմքեր` ցավագին հարցից կառչելու համար, սակայն անձամբ Նորայրն իրեն 100 տոկոսով հայ է համարում և ոչ մի կապ չի տեսնում հորական կողմի ազգակիցների հետ և հիմա ամբողջովին իր կյանքով նա ապրում եմ, որպես հայ:

Յուրա Մովսիսյան-Արազ Օզբիլիզ- Յուրա Սերգեևիչ Մովսիսյանը ծնվել է 1987 թվականի օգոստոսի 2-ին` Բաքվում: Ծնողներն ազգությամբ հայ են: Յուրան իր ընտանիքի հետ Ադրբեջանից ԱՄՆ- է  մեկնել (Լոս Անջելես), երբ դեռ 12 տարեկան էր: Հենց ԱՄՆ-ում էլ Մովսիսյանը սկսել է մարզվել ֆուտբոլով: Ներկայումս Յուրա Մովսիսյանը հանդիսանում է Հայաստանի և ԱՄՆ-ի քաղաքացի:

Արազ Օզբիլիզը  ծնվել է 1990 թվականի մարտի 2-ին, Թուրքիայի Ստանբուլ քաղաքում: Ծնողներն ազգությամբ հայ են: Չնայած ծնվել է Թուրքիայում, Արազն այնտեղ երկար չի մնացել և 1990 թվականին էլ ընտանիքի հետ միասին մեկնել է Հոլանդիա:

Չնայած և Յուրան, և Արազը Հայաստանում չեն ծնվել, այդուհանդերձ, երկուսն էլ արմատներով հայ են: Երկու ֆուտբոլիստների ծնեղներն էլ իրենց հերթին ազգությամբ հայ են:

Այսպիսով Ադրբեջանը հերթական անգամ չի կարողանում ձերբազատվել իր ազգային ավանդական կոմպլեքսից: Վերջին տարիներին հայկական ֆուտբոլը վերելք է ապրում և Ազգային հավաքականը Եվրոպայում դարձել է ամուր կոլեկտիվ, որը կարող է փչացնել ցանկացած հավաքականի տրամադրությունը և իր առջև կարող է լուրջ խնդիրներ դնել: Հայաստանի հավաքականի կազմում հանդես են գալիս ֆուտբոլիստներ,ովքեր տոն են տալիս  Ռուսաստանի Պրեմիեր լիգային, իսկ Դոնեցկի Շախտյորում հանդես եկող Հենրիխ Մխիթարյանն արդեն մեծ ճանաչում է ձեռք բերել ամբողջ Եվրոպայում և  չնայած նույն ադրբեջանցիների ջանքերին` ճանաչվել է 2012 թվականի ԱՊՀ լավագույն ֆուտբոլիստ, դրանով իսկ դառնալով առաջին ոչ ռուս և ոչ ուկրաինացի ֆուտբոլիստը, ով արժանանում է այդ մրցանակին:

Ադրբեջան հավաքականը չի կարող հպարտանալ իր հաջողություններով: Այդ երկրի հավաքականի բոլոր ֆուտբոլիստները ելույթ են ունենում ներքին առաջնությունում (բացառությամբ  մի քանիսին. օրինակ Ալի Գյոկդեմիր- Հանովեր 2): Մեր հարևաններն էլ իրենց անճարությունը փորձում են բացատրել այն հանգամանքով, որ Հայաստանի հավաքականը խլում է իրենց ֆուտբոլիստներին, ինչը պարզապես ծիծաղելի է դառնում: Հերթական անգամ սխալ հաշվարկ: Ի տարբերություն Ադրբեջանի, որի ազգային հավաքականում էլ մեծ թիվ են կազմում արտասահմանցիները, Հայաստանի հավաքականը հույսը դնում է սեփական կադրերի վրա, եթե իհարկե չհաշվենք Մարկոս Պիզելիին, ով չնայած ծագումով բրազիլացի է, սակայն Հայաստանում դարձել է բոլորի սիրելին և անձամբ Մարկոսն ու հայ երկրպագուները նրան համարում են իսկական հայ:

ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԲՈԼՈՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ` footballcity.am կայքում

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ далее