▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես Վովան եմ Գասպարյան VS Ես ասմունքողն եմ Զուրաբյան

 


Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր համացանցի հիթ է դարձել  ոստիկանության տարածած տեսանյութը
, որում ասմունքող Լիանա Զուրաբյանի և ՃՈ տեսուչների հանդիպումն է ամբողջությամբ՝առանց մեկնաբանության։

Տվյալ տեսանյութը բազմաթիվ քննարկումների առիթ է դարձել ու նաև քննադատությունների տեղիք տվել ՝ ուղղված Լիանա Զուրաբյանին:

Կան նաև այլ տեսակետ արտահայտողներ.

Տիգրան Սահակյանը, օրինակ, գրել է.

«էժանագին PR ճանապարհային ոստիկանության կողմից: Մարդ չզլանա, տեսախցիկ վերցնի, նկարի ու հրապարակի իրենց անհարգալի վերաբերմունքը, ագրեսիվությունը, երբեմն լկտիությունը ու կուռկուռի ձագ դառնալը պաշտոնյաների, օլիգարխների, դրանց զավակների, սիրուհիների ու ախռանիկների մեքենաների համարների, վկայականների ու հեռախոսազանգերի առաջ:

Տեսանյութն ամբողջությամբ ոստիկանության դեմ ու առաջացնում է բազում բարոյական, իրավական ու տրամաբանական հարցեր: ժամանակ գտնեմ ողջ հարցաշարը կկազմեմ ու կհրապարակեմ»:

Մոդերատոր Մոդերա ֆեյսբուքյան օգտատերն էլ գրել է. 

«Պետությունը՝ առավել ևս իրավապահ համակարգը, չպիտի քաղաքացուց «վրեժ լուծեն»՝ անկախ նրանից քաղաքացին ադեկվատ ա, թե խելառ, նորմալ ա իրեն պահում, թե ուղիղ հակառակը: Չի՛ կարելի, հասկանո՞ւմ եք: Արարքում հանցավոր տարրեր կան, պատժեք օրենքի ողջ խստությամբ, բայց ծաղրը խրախուսելը փոքրոգի արարք ա: Պարզ պատճառով՝ համակարգը պարտավոր է ծառայել բոլորին ու մարդուն միշտ սեփական դեմքը փրկելու հնարավորություն ա պետք տալ: ՄԻՇՏ՝ անկախ նրանից խելառ ա, թե ադեկվատ... նորմալ ա իրեն պահում, թե ուղիղ հակառակը»:

Իսկ այժմ էլ տվյալ տեսանյութի հիման վրա համացանցում հայտնվել է զվարճալի հոլովակ՝ Ես Վովան եմ Գասպարյան  VS Ես ասմունքողն եմ Զուրաբյան վերնագրով:

 

Տեսանյութը՝ Armtimes.com-ի

Լիանա Զուրաբյանի և ՃՈ տեսուչների հանդիպման տեսանյութն ամբողջությամբ` առանց մեկնաբանության от Asekose TV на Rutube.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее