Խոսքս ուղղում եմ ՀՀԿ կուսկացությանն ու դրա խորհրդարանական խմբակցությանը: Պարոնայք պսևդո-նժդեհականներ ու կեղծ քաղաքական մեծամասնության ներկայացուցիչներ, անգամ ձեզ համար գաղտնիք չպետք է լինի, որ ժողովուրդը ձեզ չի սիրում, եթե չասեմ, որ ատում է: Համենայն դեպս ժողովրդի մեծամասնությունը:
Սակայն սա քաղաքականություն է ու քաղաքական-հասարակական դաշտում գտնվող խնդիր է, իսկ ցանկացած խնդիր ունի իր լուծման եղանակները: Չէի մտածում, որ երբևիցե կանեմ դա, բայց ուզում եմ մի բարի խորհուրդ տամ, որը կարող է նպաստել նրան, որ ձեր խայտառակ ցածր վարկանիշն ու վստահության սանդղակը գոնե մի քիչ բարեկարգվի: Դա անում եմ, որովհետև ակնկալածս արդյունքը փոխշահավետ է:
Ձեր խմբակցության շարքերում բազմաթիվ հակահիգիենի ու հակաէսթետիկ արարածներ կան, որոնք իրենց ամեն խոսքով ու քայլով էլ ավելի են շատացնում ՀՀԿ-ի ավգիոսյան ախոռներում կուտակված թրիքը և նման արարածներից մեկը աֆալտային ֆիդայի ու թալանչի Շմայսն է, ով իր ողջ գործունեության ընթացքում միայն բացասական ֆոնով է հանդես եկել:
Տառացիորեն երեկ, ԱԺ էթիկայի հանձնաժողովը ընդունեց, որ այս անսատիարակ արարածը խախտել է էթիկայի կանոնները, բայց այսօր արդեն Շմայսը պարզաբանման համար դիմած լրագրողին ասում է «Ես տենց բաներ չեմ լսում, դավայ»: Վստահ եմ, որ այս ալկաշը դեռ էլի հերոսություններ կանի հետագայում, որովհետև համոզված եմ, որ նա պարզապես անուղղելի է:
Ելնելով վերոնշյալից, կոչ եմ անում ու հորդորում եմ ձեզ, որ Ձեզ շարքերը գոնե մի քիչ ֆիլտրեք խոզակերպ արարածներից (ոչ միայն արտաքնապես խոզակերպ) ու սկսեք դա հենց Շմայս կոչեցյալից: Անգամ ձեզ հարիր չէ մեկ շարքում լինել նմանների հետ: ՀՀԿ-ականներ, հիշեք ձեր գախափարախոսական սիմվոլի ու հիմնադիրների քարոզած արժեքները ու գոնե մի քիչ համապատասխանեք դրանց. զրկեք Շմայսին մանդատից, վռնդեք նրանց մեր պառլամենտից: