Armversion.am-ը գրել է, Այսօր ՎԱՐԿԱԾ ակումբում թատերագետ-հրապարակախոս Լևոն Մութաֆյանն, անդրադառնալով իր և Հակոբ աբեղա Գրիգորյանի շուրջ ստեղծված աղմուկին, նշել է, թե այս ամենը սկսվել է, երբ Հայր Հակոբն իրեն մեղադրել է հայոց բանակի նկատմամբ թշնամանք հրահրելու մեջ:
Թատերագետը պնդել է, թե կայքերից մեկն իր դեմ 4-5 հոդված է տպագրել՝ ԱրմՀակ անունով, ըստ նրա, այդ մարդը նույն Հայր Հակոբն է. «Հետո, էս ԱրմՀակը ֆեյսբուքյան ընկերության առաջարկ արեց, ընդունեցի, հետո էլի մարդիկ տվեցին: Նրանցից մեկը՝ Արսեն Լևոնյան անունով, ներկայացավ որպես լրագրող Կալինիգրադից և ինձ գրեց, թե կարող է նյութեր տրամադրել կաթողիկոսի մասին: Շատերը կարծում են, թե ես եկեղեցու դեմ եմ գրում, այդպիսի բան չկա, ես եկեղեցու սպասավորների դեմ եմ գրում: Հենց կաթողիկոսի դեմ էլ եմ գրել: Լևոնյանը նշում էր նաև, թե իմ բարեկամ, Պոլսո պատրաիարք Մութաֆյանի դեմ մահափորձը նույնպես վեհափառն է կազմակերպել, սակայն ես չեմ ուզում հավատալ»:
Ինչ վերաբերվում է լուսանկարներին, Մութաֆյանն ասուլիսի մասնակիցներին պատմել է, որ լուսանկարներն իրեն տրամադրել է կազմակերպության անդամներից մեկը՝ Սևակ անունով (հավանաբար խոսքը «Միացյալ երիտասարդական լիգա» կազմակերպության համանախագահ Սևակ Հովհաննիսյանի մասին է-խմբ.), սակայն առաջին անգամ , նրա հավաստմամբ, ֆոտոները ինքը չի հրապարակել:
Նա նաև պնդել է. «Նկարի մեջի տղային ճանաչում եմ, նա շատ հայտնի համասեռամոլ Դավիթն է: Ես կոմայգու մոտ եմ ապրում, գիտեմ, և այդ մարդը բարոյական իրավունք ունի՞ ինձ կոչելու բանակի թշնամի, երբ վավաշոտ հայացքով գրկել է իր բարեկամին: Ես փաստեր ունեմ, հենց նրանից մեկն ինձ Ֆեյսբուքով առաջարկություն է արել»,-ասաց Մութաֆյանը:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում