Դիտեք նաև՝
Դիտեք նաև՝
Տևական ժամանակ է ինչ լուրեր են պտտվում երգչուհի Սյուզի Մելիքյանի ամուսնալուծության մասին:
Asekose.am-ը փորձեց կապ հաստատել երգչուհու հետ` վերջակետ դնելու տարածված լուրերին: Այն հարցին, արդյո՞ք լուրերը համապատասխանում են իրականությանը Սյուզին ասաց, որ անձնական հարցերի շուրջ չի ցանկանում խոսել, քանի որ դա իր կյանքն է, և չի ցանկանում այն հանրային դարձնել.
«Ամեն օր ինձ բաժանում և միացնում են, դա իմ կյանքն է, ոչ ոքի այն չի վերաբերում: Ես չեմ պատրաստվում և պարտավոր չեմ լրատվամիջոցներին ներկայացնել այն ինչ տեղի է ունենում իմ անձնականում, միայն մի բան կարող եմ ասել, ինձ մոտ անկախ ամեն ինչից ամեն բան նորմալ է»,-Asekose.am-ի հետ զրույցում իր խոսքը եզրափակեց երգչուհին:
Հեղինակ` Անահիտ Հարությունյան