«Աննախադեպ բարձր տրամադրությամբ երեկ Աժ ժամանած Սամվել Ալեքսանյանն անընդհատ շարժման մեջ էր. մեկ մտնում էր նիստերի դահլիճ, մեկ դուրս գալիս, հետո նորից վերադառնում, երբ ականջին «քվեարկություն» բառն էր հասնում: Արանքում էլ երգում էր «Ապարան, Ապարան ջան, իմ Ապարան» երգն ու հիշեցնում, որ ինքն ապարանցիների «վոժդն» է: Ինչո՞վ է պայմանավորված բարձր տրամադրությունը:
«Գնում եմ, թազա արտադրամաս եմ բացում, տրիկոտաժի գործարան, գալի՞ս ես նկարես, թե՞ մենակ վատ բաներն եք գրում, մի հատ չեք գրում, որ ես լավ գործեր եմ անում, ունիվերսալ տղա եմ»: Իսկ երբ Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ ետ է վերցնում Օսմանյան կայսրությունում հույների, ասորիների և եզդիների ցեղասպանության դատապարտման մասին իր նախագիծը, որպեսզի ՀՀԿ-ականների առաջարկություններից հետո նորից հետ բերի, Ալեքսանյանը վրդովվեց և ՀՀԿ-ական պատգամավորներին դժգոհեց, «էս Զարուհին ո՛նց քաշեց ինձ, եկել էի՝ իր օրենքին կողմ քվեարկեի, էն էլ հետ վերցրեց»»,–գրում է թերթը։
Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր
«Հրապարակ» թերթի այսօրվա համարում