«Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն Հենրի Քերալի հետ՝ վերջինից ակնկալելով որոշակի ֆինանսական «ներդրումներ»։ Էլ ավելի «հուզիչ» է ստացվել հանդիպման ավարտը։
Հանդիպման ողջ ընթացքում բանկի պատվիրակությունը հատուկ ուշադրությամբ և ընդգծված հարգանքով է վերաբերվել սեղանի ծայրին նստած վարչապետի գլխավոր խորհրդական Վաչե Գաբրիելյանին, իսկ հրաժեշտին հատ-հատ մոտեցել, հրաժեշտ են տվել նրան։ Հովիկն ասել է. «Էս ոնց որ շատ եք սիրում Վաչեին, տամ՝ տարեք հետներդ»։ ՀԲ ներկայացուցիչներն արձագանքել են՝ սիրով։
Նրանց գնալուց հետո Հովիկ Աբրահամյանը որոշում է կայացրել Վ. Գաբրիելյանին դարձնել «նախարար»»,–գրում է թերթը։
Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Հրապարակ» թերթի այսօրվա համարում