▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես մկրտվել եմ Հայ Առաքելական Եկեղեցում.Սոս Ջանիբեկյան

Համացանցում մեծ աղմուկ բարձրացրած տեղեկությանը, որ տարածել էր Միացյալ Երիտասարդական Լիգան ու ներկայացրել 25 հայտնի մարդու անուն, ովքեր, ըստ տեղեկությունների, հարում են այս կամ այն աղանդին, արձագանքել է սիրված դերասան Սոս Ջանիբեկյանն , ում անունը նույնպես ներառված էր աղմկահարույց ցուցակում:

Asekose.am-ի հետ զրույցում Սոս Ջանիբեկյանն ասել է, որ երբ առավոտյան տեսել է այդ հոդվածն, առաջին արձագանքն այն էր ,որ ծիծաղել է նման անհեթեթության վրա,բայց հետո բարկացել է,ու հասկացել, որ պարտավոր է չլռել նույնիսկ միայն այն մարդկանց համար, ովքեր հետևում ու երկրպագում են իրեն:

«Ես առհասարակ աղանդներից գաղափար չունեմ,այդ աղանդի մասին,որի մեջ ինձ մասնակից էին դարձրել առաջին անգամ լսեցի :Ես մկրտվել եմ Հայ Առաքելական եկեղեցում,կնքահայրս, վերջերս ցավոք սրտի հեռացավ այս աշխարհից` Սոս Սարգսյանն էր,ով նույնպես Հայ Առաքելական եկեղեցու զավակ էր: Այդ իսկ պատճառով հերքում եմ իմ հետ կապված այդ անհեթեթությունը: Կոնկրետ Միացյալ Երիտասարդական Լիգային ես չեմ ուզում վիրավորել` մտածելով, որ նրանք շփոթվել են ինչ որ հարցում,ուղղակի` թացը չորից չեն տարբերում: Որպես խորհուրդ և ցանկություն` կխնդրեի,որ մարդիկ ավելի ուշադիր լինեն,որովհետև մարդուն ինչ-որ պիտակ կպցնելը կարող է շատ մեծ դեր խաղալ նրանց կյանքում:Իհարկե շատ եմ ցավում ,բայց պետք է հետևություն անեմ,որ դա ոչ թե Միացյալ Երիտասարդական Լիգա է, այլ Միացյալ Հիմարության Լիգա : Որքանով տեղեկացված եմ  նշված է,որ նրանք կարող են ներկայացնել ապացույցներ,ուրեմն պահանջում եմ հրապարակայնորեն ներկայացնել այդ բոլոր ապացույցները,եթե ոչ` շատ եմ ցավում, որ մենք քաղաքակիթ երկրում չենք ապրում,որպեսզի կարողանամ դատական պրոցես սկսել», - Asekose.am-ի հետ զրույցում ասել է Սոս Ջանիբեկյանը: 

Հեղինակ՝

Անահիտ Հարությունյան

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее