Armlur.am-ը գրում է. Վերջին շրջանում դերասան Արսեն Լեւոնյանի անձը ամենաքննարկվողներից է սոցցանցերում: Ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ Արսենն իր սիրելիի հետ լուսանկար հրապարակեց «Ֆեյսբուք»-ում: Դրանից հետո կայքերը գրեցին, թե դերասանը գաղտնի ամուսնացել է, ապրում է քաղաքացիական ամուսնությամբ, սակայն այդ լուրերը շուտով հերքվեցին: «Ժողովուրդ»-ը Արսեն Լեւոնյանի հետ զրուցել է նրա անձնական կյանքին վերաբերող որոշ հարցերի մասին, հետաքրքրվել է նաեւ ստեղծագործական կյանքին առնչվող թեմաներով:
-Արսե՛ն, օրերս «Ֆեյսբուք» սոցցանցի Ձեր էջում տեղադրել էիք մի լուսանկար, որում Նոնա անունով մի աղջկա հետ էիք: Լուսանկարը վերնագրել էիք «Իմ հրաշք»: Այն մեծ տարածում գտավ սոցցանցերում եւ կայքերում: Հետաքրքիր է` Դուք եւ Ձեր սիրելին արդեն պատրաստվո՞ւմ եք օրինականացնել Ձեր հարաբերությունները, թե՞ դեռ ոչ:
-Ընդհանրապես թեմա չկա:
-Ի՞նչ առումով:
-Այն առումով, որ ես միայնակ եմ, եւ վերջ:
-Արդե՞ն: Բայց ողջ համացանցը ողողված է Ձեր եւ Ձեր սիրելիի մասին լուրերով:
-Գիտեք ինչ` մարդու անձնականը քննարկելը շատ սխալ ու վատ բան է:
-Բայց Դուք հանրային դեմք եք եւ հետաքրքրում եք մարդկանց:
-Դա կապ չունի. ես հասարակ տղա եմ ու իմ անձնականը պահում եմ, որովհետեւ այն իմն է:
-Լավ, այսինքն՝ Դուք հերքո՞ւմ եք, որ ընտրյալ ունեք:
-Հերքելու հարցը չի, ես չեմ ուզում խոսել այդ թեմայից ընդհանրապես:
-Այդ դեպքում ինչպե՞ս եք վերաբերվում Ձեր անձնական կյանքի մասին տարածվող լուրերին: Ավելի լա՞վ չէ՝ Դուք հանդես գաք որեւէ հայտարարությամբ, որպեսզի խոսակցությունները ճիշտ ուղով ընթանան:
-Եթե հայտարարելու լինեմ, կհայտարարեմ: Ես դրան վերաբերում եմ նորմալ. փաստորեն, ես այդքան կամ, որ իմ մասին լուրեր են պտտվում: Դա համարում եմ միայն ուրախալի փաստ:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում