168.am-ի փոխանցմամբ` Այսօր Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրհամյանից հետաքրքրվել են, թե ի՞նչ կարծիք ունի ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի վերջին հայտարարության և Լեռնային Ղարաբաղի կարգավորման վերաբերյալ ներկայացված 6 կետերի մասին: Ի պատասխան` Հովիկ Աբրահամյանը նախ կարծիք է հայտնել, թե դա Ջեյմս Ուորլիքի անձնական դիրքորոշումն է: Իսկ երբ լրագրողները նկատել են, որ Ուորլիքն իր ելույթում ընդծել էր, որ դա ԱՄՆ-ի պաշտոնական դիրքորոշումն է, վարչապետն ասել է. «Ամեն դեպքում ես կոնկրետ դեմ եմ այդ մոտեցումներին, ինչ առումով, որ պետք է վերադարձնենք տարածքներ և այլն, և այլն: Բոլոր քայլերը պետք է հստակ հնչեցվեն, և այս խնդիրը պետք է լուծվի երեք սկզբունքների հիման վրա` տարածքային ամբողջականություն, ազգերի ինքնորոշման իրավունք և ուժի չկիրառում: Դա է լինելու մեր սկզբունքը»:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում