Դիտեք նաև՝
Hartak.am-ի զրուցակիցը սկանդալային երգչուհի Ջուսն է
-Երկու ու կես տարի երգել ես Իրինա Ալլեգրովայի խմբում, նրա հետ շրջագայել աշխարհով մեկ: Ինչո՞ւ չմնացիր, չշարունակեցիր կամ չփորձեցիր կարիերա ստեղծել Ռուսաստանում:
-Ես որոշեցի անել իմ մենակարիերան, քանի որ շատ ասելիքներ ունեի և ունեմ: Ես չէի կարող երկար լինել բեք- ոկալ կարգավիճակում, դրա համար դուրս եկա :Իրինա Ալեգրովան համաձայնեց, որ ինձ պետք է գնալ առաջ՝ որպես արտիստ և երգչուհի: Ռուսաստանում չմնացի, որովհետև նախ՝ շատ էի կարոտում Հայաստանը և չէի կարողանում Ռուսաստանում երկար ապրել: Հետո էլ, եթե այնտեղ ուզում ես դառնալ շատ հայտնի երգչուհի, պետք է միլիոններ ունենաս: Իսկ որպեսզի այդպիսի գումարներ ներդնեն արտիստի վրա, պետք է պարտադիր մեկի հետ ունենալ շատ քիփ հարաբերություններ: Իսկ ես կարիերայի համար չեմ քնել ու չեմ քնում ոչ մեկի հետ: Եթե արտիստը տաղանդավոր է ու մի հատ էլ դրա համար քնի մեկի հետ՝ շատ չի՞ լինի, ի՞նչ եք կարծում: Միայն անտաղանդն այդ «հաճույքը» կարող է իրեն թույլ տալ:
-Շատ հայ երգչուհիներ խուսափում են Քեզ հետ նույն համերգին ելույթ ունենալ, ինչո՞ւ:
-Այո, դեպքեր եղել են, որ որոշ երգչուհիներ ասացին՝ եթե Ջուսը լինի, մենք չենք մասնակցի համերգին: Այդ հանգամանքն ինձ ստիպում է մտածել, որ ես ամեն ինչ ճիշտ եմ անում և որպես արտիստ, երգչուհի՝ ուժեղ եմ, կարողանում եմ դահլիճը շոգեցնել:
-«6-րդ զգայարան» հաղորդման ժամանակ էքստրասենսները քո մասին սկանդալային հայտարարություններ արեցին: Դրանցից ո՞րն էր ամենազավեշտականն ու անընդունելին:
-Որ ես լեսբի եմ. դա էր զավեշտալին և անընդունելին: Ես այդ նույն ժամանակ էլ ասեցի, որ եթե ես լեսբուհի լինեի, ապա բացեիբաց այդ մասին կասեի, որովհետև նման բաների հետ կապված բարդույթներ չունեմ: Բայց ես 100 % նատուրալ աղջիկ եմ և սիրում եմ իսկական տղամարդ տղամարդկանց:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում