Դիտեք նաև՝
Դիտեք նաև՝
«Ժողովուրդ»-ը գրում է, որ քրեական աշխարհում հայտնի Օշականցի Գևորիկ մականունով Գևորգ Մելիքյանի անունն արդեն մի քանի օր է, ինչ շրջանառվում է հերթական ռազբորկայի համատեքստում:
«Ժողովուրդ»-ին հասած տեղեկություններով՝ Օշականցի Գևորիկը վիճաբանություն է ունեցել քրեական աշխարհում հայտնի հեղինակություն համարվող երրորդմասցի Լյովիկի հետ: Գողականների միջև խոսակցություն է եղել, որն ավարտվել էլուրջ ծեծկռտուքով:
Ըստ «օրենքով գող»-ի եղբոր դստեր՝ երգչուհի Սյուզի Մելիքյանի՝ իրենք հրապարակված տեղեկություններին ուշադրություն չեն դարձրել. «Երբ որոշ ժամանակ առաջ որոշ տեղեկություններ տարածվեցին, թե նրան ծեծել են, ես իմ ծնողներից հետաքրքրվեցի, պարզվեց՝ նման բան չկար: Ճիշտ հասկացեք, ես իմ հորեղբոր կյանքը չեմ մտնում, դա իր կյանքն է, բայց եթե նման բան լիներ, մենք կիմանայինք»,- ասաց երգչուհին՝ հավելելով, թե որոշ մարդկանց է ձեռք տալիս, որ իր հորեղբոր շուրջ աղմուկ բարձրանա:
«Ժողովուրդ»-ին հասած տեղեկություններով՝ այս օրերին Ռուսաստանից մի շարք քրեական հեղինակություններ են եկել՝ երկու խմբավորումների միջև առաջացած թնջուկը կարգավորելու համար»,-գրում է թերթը:
Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում