Քլոե Քարդաշյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Այսօր Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցն է: Գիտելիքը ուժ է: Եթե մենք ավելի լավ իմանանք, մենք ավելի լավի հույս կարող ենք ունենալ: Ցեղասպանությունները, ջարդերը, զանգվածային սպանությունները ամոթալի գործեր են:
Մեր պարտականությունն է մարդկանց սովորեցնելը, թե ինչ է եղել պատմությունում: Դա նաև մեր պարտքն է չլռել երբևէ ու որտեղ էլ որ մարդկային տառապանքներ տեղի ունենան ու կարևոր չէ՝ ստորացումներ կլինեն ռասայի կամ հավատի պատճառով:
Լռությունը խրախուսում է տառապանք պատճառողին, ոչ թե տառապյալին: Ես հպարտ, որ հայ եմ ու ես երբեք չեմ լռի կամ հավատա, թե մեր նախնիների պատմությունները «չափազանցություններ» են:
Աղոթում եմ, որ մարդկության բարոյականությունը հաղթանակ կտոնի արդարության հետ: Այսօր եկեք հարգանք մատուցենք նրանց, որոնք սպանվեցին ատելության այդ ակնհայտ ակտի պատճառով»:
Աղբյուր`blognews.am