«Նախագահի գնահատականների հետ միշտ համակարծիք եմ»: Henaran.am-ի փոխանցմամբ` այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը` խոսելով Սերժ Սարգսյանի վերջին ելույթի մասին, որտեղ նախագահը խիստ գնահատականներ էր տվել Վերահսկիչ պալատի վերջին հայտարարություններին:
«Ես հայտնել եմ իմ կարծիքը, տպավորությունը հաշվետվության ներկայացման գործընթացի հետ կապված»,-նշել է Հ. Աբրահամյանը` պատասխանելով հարցին, թե իր գնահատականներն ավելի կոշտ էին, քան նախագահինը: