Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Կոնստանտին Օրբելյանի դեմ դժգոհության ալիք է բարձրանում:
Օպերային թատրոնին վերածնունդ ու զարթոնք խոստացողը արդեն երկար ժամանակ ստվերում է թողել վաստակավոր երգիչներին, նրանց բեմում կամ հազվադեպ է հնարավոր տեսնել, կամ՝ ընդհանրապես հնարավոր չէ, քանի որ Օրբելյանը երկարամյա վաստակ ունեցողներին, պարզապես, դեր չի տալիս:
Արդյունքում, օպերային թատրոնում տասնյակ արվեստագետներ անգործության են մատնված, սակայն նրանց փոխարեն օպերային բեմում ելույթ են ունենում արտերկրից հրավիրվածներ:
Իսկ կարծես թե հակառակը պետք է լիներ՝ Կոնստանտին Օրբելյանը պետք է մեր օպերային երգիչներին աշխարհին ներկայացներ ու ցույց տար, թե Հայաստանում ինչ ձայներ ու տաղանդներ կան:
Օպերային թատրոնում բողոքում են՝ որ առայժմ միայն Կոնստանտին Օրբելյանն է աշխարհով պտտվում և , ընդհանրապես, կարծիք են հայտնում, որ հայկական օպերայի համար մնայուն գործ անելու փոխարեն, Օրբելյանն իր կենսագրության հերթական տողն է ավելացնում:
Հատկանշական է, որ, ըստ ասեկոսեների, երբ օպերայում ակնարկով Կոնստանտին Օրբելյանին հարցրել են. «Դուք Ձեզ հայ զգու՞մ եք», վերջինս պատասխանել է «Ոչ, ես հայերին չեմ սիրում»: Կոնստանտին Օրբելյանը միայն հայ օպերային երգիչների՞ն է նկատի ունեցել...Գուցե...
Ա.Գևորգյան
Asekose.am-ը պատրաստ է ներկայացնել Կոնստանտին Օրբելյանի կարծիքը կամ հերքումը: