▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես եղել եմ հայ, վրացի, իսկ հիմա երջանիկ մարդ եմ. կիսով չափ հայերը պատմում են իրենց հայ զգալու և խնդիրների մասին

 

 

Այս տեսանյութում ներկայացված մարդիկ թեև խոսում են հայերեն, սակայն նրանք կիսով չափ են հայ: Դա ամենևին չի խանգարում նրանց իրենց հայ զգալ: Նրանք խոսում են իրենց ազգային պատկանելության մասին, պատմում, թե ինչպես են մարդիկ երբեմն զարմանքով հարցնում` արդյո՞ք հայ են, թե՞ ոչ:

«Ես եղել եմ հայ, վրացի, չղջիկ, իսկ հիմա ես վեր եմ ազգային պատկանելությունից, ես հիմա ուղղակի երջանիկ մարդ եմ»,- նշում է տեսահոլովակի հերոսուհիներից մեկը: 

Արդյո՞ք հնարավոր է քեզ հայ համարես ապրելով ոչ Հայաստանում և լինելով հայ ոչ ամբողջապես. այս և ազգային պատկանելությանն առնչվող բոլոր հարցերի պատասխանները սահմաններ և ազգություն չճանաչող երիտասարդների միջոցով իրենց պատասխանը կստանան:

Այս տեսանյութն ուշագրավ է նաև այն մարդկանց համար, ովքեր հայ լինելով և իրենց երեխաներին օտար երկրներում դաստիարակելով, չեն սովորեցնում մայրենի լեզուն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее