Haqqin.az -ի փոխանցմամբ ադրբեջանցի ընդդիմադիր ակտիվիստ, «Ադրբեջան-Եվրոպա» շարժման ղեկավար Ռամին Գաջիլին պարել է երևանյան ռեստորաններից մեկում:
Ադրբեջանցու պարի տեսանյութը տարածվելով համացանցում արժանացել է տարբեր և հակասական կարծիքների :
Ռամին Գաջիլի խոսքերով , նա այդ պարով ցանկացել է ապացուցել, որ հայերը հերթական անգամ գողացել են ադրբեջանական երաժշտությունը:
Պարելով հայկական երաժշտության տակ ադրբեջանցի ակտիվիստն ըստ ադրբեջանական զլմ-ների հայտարարել է, թե ինքը պարել է ադրբեջանական երաժշտության տակ:
«Ես երջանիկ եմ , որ ադրբեջանական երաժշտության տակ պարեցի Երևանում»,- ասել է ադրբեջանցին: