«Ես երբեք ալկոհոլ չեմ օգտագործում»,-Asekose.am-ին ասաց երգչուհի Նունե Եսայանը՝ անդրադառնալով համացանցում տարածված տեղեկությանը, ըստ որի՝ Երևան քաղաքում ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության աշխատակիցների կողմից իրականացված հատուկ գործողությունների արդյունքում իր ավտոմեքենան հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել:
Ըստ նույն տեղեկության՝ երգչուհին իր BMW X3 ավտոմեքենան վարել է ոչ սթափ վիճակում:
Նունե Եսայանը հերքեց այդ ամենը՝ պարզաբանելով տեղի ունեցածը.
«Այդ ամենը չի համապատասխանում իրականությանը: Նշեմ, որ ես երեխաներիս հետ Կասկադի սրճարաններից մեկում էի, որին կից էլ կայանել էի մեքենան: Պարզվեց, որ ավտոմեքենան ոչ ճիշտ տեղում էի կայանալ, ինչի համար էլ այն տեղափոխել են հատուկ պահպանվող տարածք: Այդքան բան»:
Հեղինակ՝ Ա. Գրիգորյան
Կարդացեք նաև՝ Ինչո՞ւ է Նունե Եսայանը վախենում ամուսնանալ Ավո Խալաթյանի հետ