▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ես ձեզ սիրում էի. հիմա ես ամաչում եմ». Նաիրա Զոհրաբյան

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը լուսանկար է տարածել իր էջում՝ գրելով. «Ես ձեզ սիրում էի։ Դուք իմ հպարտությունն էիք, իմ հերոսներից էիք։ Մաեստրոներ Չեքիջյան ու Փելեշյան։

Հիմա ես ամաչում եմ։

Ամաչում եմ պատերազմից հետո ձեր լռության ու ճահճային կոմֆորմիզմի համար։

Ամաչում եմ 120 հազար արցախցու վրա ձեր թքած ունենալու համար։

Ամաչում եմ պաշտոնական ֆուրշեթներին ձեր կերած պեչենու համար։

Ամաչում եմ Պանթեոնում 2/1.5-ի վրա մի կտոր հողի երազանքի համար։

Ամաչում եմ՝ «ես քաղաքականությամբ չեմ զբաղվում» ամենազարհուրելի «արդարացման» համար։

Ես ձեզ սիրում էի»։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее