▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես չեմ իջնի Միշայի մակարդակին, նա թմրանյութերի ազդեցության տակ էր...Վահագն Չախալյան

galatv.am-ը, գրելով, որ Ախալքալաքի  Սուրբ Խաչ եկեղեցու բակում տեղի ունեցած Վ. Չախալյանի եւ Մ. Սաակաշվիլիի «զրույցը» շարունակում է մնալ թե´ վրացական, թե´ հայկական լրատվական կայքերի գլխավոր քննարկման թեման ու հիշեցնելով, որ  միջադեպից հետո Մ. Սաակաշվիլին կարծիք էր հայտնել, որ Վ. Չախալյանը պատվեր է կատարել՝ Վրաստանի կառավարության պատվերը, ներկայացրել է հարցազրույց Վահագն  Չախալյանի հետ:

-Դուք թողեցիք ու հեռացաք... հետո ասացիք, որ «ադին նա ադին» հանդիպելու «հրավեր» եք  ստացել:

-Ճիշտն ասած, ես շատ շուտ հասկացա, որ ինքը ուզում է պրովակացիա անել եկեղեցու հայաթում եւ հանգիստ դուրս եկա եւ իրեն էլ քաղաքակիրթ ձեւով դուրս հրավիրեցի այդտեղից, եւ ինքը չկարողացավ մտնել ու մոմ վառել, եւ նա մտավ գեղեցկության սրահ: Ամբողջը ծագեց այն ժամանակ, երբ ինքը ուզում էր մտնել մեր եկեղեցին ու մոմ վառել, ես էլ ասացի, որ ինքը այդ իրավունքը չունի: Ու հետո սկսվեց այդ զրույցը, որն այդպես ավարտվեց:

Սա շատ էժանագին քարոզարշավ էր, նա կամերաների առաջ խոսում էր, մոնտաժն այնպես էին արել, որ իբր մեզ ասում էր «վախկոտ»: Իսկ ես ինչ որ ուզում էի ասած լինել 5-6 տարվա ընթացքում, ասացի, իսկ ինքը ոչ մի բան չէր կարողանում հակաճառել, բացարձակապես:

-Հիմա ի՞նչ է լինելու, գնալու՞ եք հանդիպման:

-Չէ, ախր ինքը էդ մարդը չէ, որ ես իրա հետ ադին-ադին գնամ, իսկապես էդ մարդը չէ, ուղղակի հինգ տարի համբերեցի, եւ ես երեկ էլ պրովակացիաների չենթարկվեցի, 10-15 րոպե կհամբերի էլի, ինքը ամեն ինչի մասին էլ տեղյակ է՝ ինչ վիճակ էր Ջավախքում:

Հետո ամենայն պատասխանատվությամբ առաջինը ձեզ եմ ասում, որ ինքը թմրանյութերի ազդեցության տակ էր, եթե կասկածում են, ուզում են իմ խոսքերը ստուգեն, թող իրան ստուգեն... իրա պահվածքը նորմալ մարդու պահվածք չէր, նա, հայերեն ասեմ, սթափ վիճակում չէր: Անգամ ասում են` ինքը վատ է եղել, դրա համար իրա թիկնապահները ստիպված են եղել նրան մտցնելու կանացի գեղեցկության սրահ ու վրան ջուր-մուր են լցրել, դա եկեղեցու դեմն էր:

-Պարոն Չախալյան, ձեզ մեղադրում են, որ դուք քարոզում են «Միացյալ ազգային շարժման» դեմ, կոնկրետ կապ ունե՞ք կառավարության հետ:

-Նորից անհեթեթություն է, անհեթեթություն, այսօր ոչ մեկին էլ ձեռ չէր տա, որ ես Միշային սիկտիր անեի Ախալքալաքից, ոչ մեկին, այդ թվում նաեւ Վրաստանի կառավարությանը: Ինքը որ կառավարվող է եղել եւ միայն կառավարվող է եղել, միշտ ինչ-որ մեկի հրահանգներն է կատարել, ինքը պատկերացնում է, որ եթե ինչ-որ բան կատարվում է այս աշխարհում, ուրեմն հրահանգ է կամ պատվեր, նման բան չկա:

 

Լրագրող Քրիստինա Մկրտչյանի հարցազրույցն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее