▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես չեմ ամուսնացել... 52-ամյա հայտնի երգչուհին՝ իր և 38-ամյա Դավիդ Վարդանյանի հարաբերությունների մասին

Համացանցում տեղեկություն է հայտնվել այն մասին, որ 52-ամյա հայտնի ռուս երգչուհի Ալյոնա Սվիրիդովան և նրա սիրեցյալը՝ 38-ամյա գործարար Դավիդ Վարդանյանը, ամուսնացել են: Տվյալ տեղեկությունը տարածվել է ռուսական առաջին ալիքով հեռարձակվող հաղորդումներից մեկից հետո, երբ նշվել է, որ երգչուհին արդեն մեկ տարի է՝ երջանիկ է ամուսնու կողքին:

Տեղեկացնենք սակայն, որ տվյալ ծրագրից որոշ ժամանակ հետո երգչուհին հերքել է այդ տեղեկությունները՝ ասելով.

«Ես չեմ ամուսնացել: Չեմ հասկանում, թե որտեղից նման տեղեկություն: Դա տվյալ ծրագրի միտքն է: Անձամբ ինձ այդ մասին ոչինչ չեն հարցրել»,- լրատվամիջոցներից մեկին պատմել է Ալյոնա Սվիրիդովան:

Հիշեցնենք, որ Ալյոնան արդեն 3 տարի է, ինչ Դավիդ Վարդանյանի հետ ապրում է  քաղաքացիական ամուսնությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее