Էջմիածին քաղաքի թիվ 1 հիմնական դպրոցում տեղակայված 14/10 ընտրական տեղամասում քիչ առաջ ընտրելու էր եկել ԵԿՄ նախագահ, ՀՀԿ-ական թեկնածու, ԱԺ պատգամավոր գեներալ Մանվել Գրիգորյանը:
Երբ նա հանձնաժողովի անդամներին է տվել իր անձնագիրը, պարզվել է, սխալ անձնագիր էր իր հետ վերցրել. հանձնաժողովի անդամը ստուգել է և տեսել, որ այդ անձնագրի համարը չկա ցուցակում:
Մանվել Գրիգորյանը զարմացավ. «Ոնց, վիզա-միզայով պասպորտ եմ վերցրել, ոնց չկա»:
Մատնահետքերը ճանաչող սարքը բավական երկար ժամանակ չէր նույնականացնում նրա մատնահետքերը:
«Էս բոլորին եք էսպես անում, թե միայն ինձ»,-ասաց Գրիգորյանը: Հանձնաժողովի անդամն էլ արձագանքեց, որ գեներալի մատները վնասված են, և անհրաժեշտություն կա, որ բոլոր մատներն անցնեն սարքով: