Հեռուստամեկնաբան, լրագրող Դավիթ Գրիգորյանի գրառումը. «ՆԵՐԵՔ ԻՆՁ եթե ես շատ ուղիղ եմ խոսում։ Գուցե էս ուղղախոսությունը շատերին նեղի։ Սակայն արդեն երկրորդ օրն է, մեծ ծավալով ադրբեջանական կողմը անոնսավորում է նոր հարձակում Արցախի ուղղությամբ։
Գուցե բան էլ չկա։ Դե ոմանք հեսա կգրեն.
֊Էս ի՞նչ խուճապ եք տարածում։ Չկա նման բան։ Միտումնավոր եք անում։ Ու՞մ եք ծառայում։ Թողեք` աշխատեն... ֆլան֊բեֆան
Բայց տղերք, գուցե դուք Կամեձի կլաբ եք նայում, կամ ասենք` մի շարքային սիթքոմ, իսկ ես ամբողջ օրը լուր եմ կարդում։ Կներեք, որ կարդում եմ։ Էնտեղ իրավիճակն էդքան էլ զվարճալի չէ։
Ու էս բարի ու պուպուշ PR-ը թշնամու բեղերին էլ չէ։ Լավ է, որ ունենք նոր ավտոբուսներ։ Աստված օրհնի։ Կանդիցիաներն էլ լավ սառեցնում է, զգուշ եղեք` չմրսեք, մի բան գցեք ուսերիդ։
Ուրախ եմ, որ քաղաքապետի թեկնածուն հաջողում է։ Իսկ նոր ավտոբուսը որևէ կերպ կկասեցնի՞ նոր էսկալացիան։
Երանի թե։
Հ.Գ. ներող կլինեք, որ կիրակի երեկո եմ փչացնում։ Ամոթ ինձ։ Պանիկյորի մեկն եմ....»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet