ESem.am-ը գրում է. Հաղորդավարուհի Էռնա Էլիզբարյանն այսօր տոնում է տարեդարձը, ինչի կապակցությհամբ կեսգիշերից բազմաթիվ շնորհավորանքներ է սատցել: «Բոլորի ուշադրության կենտրոնում եմ: Այսօր շատ ուրախ ու երջանիկ եմ»,- ասաց լուրերի մեկնաբանը՝ նշելով, որ գեղեցիկ ծաղկեփունջ է ստացել, սակայն չի ցանկանում բացահայտել, թե ումից:
Նախորդ տարի լուրերի մեկնաբանն աղջկական ծնունդ էր արել, սակայն նշեց, որ այս տարի շատ ավելի լայն շրջապատով է տոնելու օրը: Հաղորդավարուհին ծրագրել էր ընկերների հետ հավաքույթ կազմակերպել այսօր, որպեսզի պարեն, ուրախանան, սակայն, ընկերները փոխել են իր ծրագրերը:
«Այս տարի անակնկալն այն է, որ ես եմ տարեդարձիս միջոցառման հրավիրվածը: Անցյալ տարի ես էի բոլորին հրավիրել, այս անգամ իմ հարազատ ընկերներն են կազմակերպել տոնս: Երեկոյան գնամ, տեսնեմ ինչ են կազմակերպել»,- ոգևորությամբ ասաց Էռնան, ով մեզ հետ զրույցի ժամանակ գեղեցկության սրահում էր: «Ես, բացի սիրունանալուց , ուրիշ բանով չեմ զբաղվում»,- ավելացրեց նա:
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում