▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ես ազգի տղա եմ. ինչ անում եմ, մեր ազգի համար եմ անում». Արթուր Աբրահամը՝ ՀՀԿ-ի տեսահոլովակում նկարահանվելու մասին

 

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը մեկնաբանել է Հայաստանի հանրապետական կուսակցության քարոզարշավում ընդգրկված տեսահոլովակում նկարահանվելու որոշումը: Երեկվանից՝ մարտի 5-ից, տրվել է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավների մեկնարկը: Իր քարոզարշավի շրջանակներում ՀՀԿ-ն հրապարակել է «Ռեինկարնացիա» խմբի «Փոխենք աշխարհը» երգի տեսահոլովակը, որում նկարահանված մի շարք հայտնիների թվում է Արթուր Աբրահամը: Ինչպես մյուսները, նա էլ արժանացել է քննադատության:
Armtimes.com-ը փորձեց պարզել մարզիկից՝ ինչպես է նա ստացել նկարահանվելու առաջարկը, անձամբ ինքն ինչ արձագանքներ է լսել նկարահանվելու իր որոշման մասին եւ արդյոք կանխատեսել է, որ դրա համար կարող է քննադատվել: Արթուր Աբրահամը ոչ թե պատասխանեց նշված հարցերին, այլ պարզապես հետեւյալն ասաց.
«Ես ազգի տղա եմ, ինչ անում եմ, մեր ազգի համար եմ անում: Ես ծառայում եմ Հայաստանին եւ հայ ժողովրդին»,- նշեց նա:
Սա Արթուր Աբրահամի միակ մեկնաբանությունն է տեսահոլովակի վերաբերյալ, որ նա նաեւ մյուս լրատվամիջոցներին է տալիս:

Մարտի 5-ից տրվել է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավների մեկնարկը: 

ՀՀԿ-ն հրապարակել է «Ռեինկարնացիա» խմբի «Փոխենք աշխարհը» երգի տեսահոլովակը, որում նկարահանված մի շարք հայտնիների թվում է պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը: 

Ինչպես մյուսները, նա էլ արժանացել է քննադատության:  

«Ես ազգի տղա եմ, ինչ անում եմ, մեր ազգի համար եմ անում: Ես ծառայում եմ Հայաստանին եւ հայ ժողովրդին»,-այսպես է մեկնաբանում Արթուր Աբրահամը իր մասնակցությունը՝ հայտնի տեսահոլովակում:

 Հիշեցնենք, որ բացի Արթուր Աբրահամից՝ տեսահոլովակում նկարահանվել են նաեւ հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը, թավջութակահար Նարեկ Հախնազարյանը,  ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее