▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես ասել եմ ճշմարտությունը. Դերասանը մեկնաբանել է իր սենսացիոն հայտարարությունը. «ՀԺ»

Ճանաչված դերասան Լևոն Հարությունյանը, ով անցյալ շաբաթ հանրու­թյանը ցնցեց իր հայտա­րարությամբ, թե մեր երկի­րը զզվելի Է և հեղափո­խություն է պետք, արդեն մեկ շաբաթ է հեռախոսազանզերի չէր պատասխա­նում: Անհասանելի էր:

 

Երեկ «Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակցին ի վերջո հաջողվել է կապվել Հարությունյանի հետ և հետաքրքրվել, թե այդ կոշտ հայտարարությունից հետո իր հետ արդյո՞ք ամեն ինչ կարգին է, և արդյո՞ք այս ընթացքում իշխանա­կան կամ մերձիշխանական շրջանակներից իրեն չեն ասել, օրինակ «բա դա անելու բան էր. որ արե­ցիր, սիրուն չէր, չէ»:

 

«Ոչ մեկը ոչ մի բան չի ասել, չեմ էլ կարծում՝ կարողանան ասել, որովհետև ինչ էլ ասեն, ես ասել եմ ճշմարտությունը: Իսկ ճշմարտու­թյունը միշտ ունի ուրիշ պատասխան, այդ պատասխանների լիքը տարբերակներ»,- պատասխանել է Լևոն Հարությունյանը:

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее