▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Էս ամենն ինչի՞ են ձիգ-ձիգ պահում ու չեն տրամադրում արցախցիներին, որ չմրսեն»

Հովհաննես Հարությունյանը տեսանյութ է ներկայացրել ֆեյսբուքյան իր էջում ու գրել է․ «Արմավիրի մշակույթի տունն ա, համայնքապետարանի ենթակայությամբ գործող կենտրոն, որտեղ մեծ քանակի լրիվ նոր անկողնային պարագաներ են պահվում, որոնք տրամադրվել են Կարմիր խաչի կողմից։

Երեկ, երբ Արմավիրում էինք, հարյուրավոր արցախցիներ մոտենում էին և մեզանից անկողնային պարագաներ էին ուզում, ասում էին որ ցրտերն ընկել ա արդեն ու մրսում են։

Հիմա ուզում եմ հասկանալ, էս ամենը ինչի՞ է համայնքապետարանը ձիգ-ձիգ պահում ու չի տրամադրում մարդկանց, որ չմրսեն։

Լավ էս ի՞նչ տեսակ եք դուք, էս ով ե՞ք դուք, արա…»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее