▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երվանդ Զախարյանի «անսարք մեքենան» և օրենքից դուրս թիկնապահները.«Հրապարակ»

 

«Հրապարակ»-ը գրում է.
«Էներգետիկայի և բնական պաշարների նորանշանակ նախարար Երվանդ Զախարյանը, Կադաստրի կոմիտեից գնալով նախարարություն, իր հետ տարավ նաև իր ծառայողական Lexus LS 460 ներկայացուցչական դասի ավտոմեքենան: 
Սա, իհարկե, միանգամայն բնական է, սակայն ուշագրավն այն է, որ նորանշանակ նախարարի 011 LL 55 համարանիշով Lexus-ին մշտապես ուղեկցում է նաև 172 UU 01 պետհամարանիշով ևս մեկ ավտոմեքենա՝ արտաճանապարհային Nissan X-Trail:
Նշենք, որ այս համարանիշով մեքենաները պետական պահպանության ծառայությանն են, և հենց այսպիսի՝ UU 01 սերիայով նմանատիպ արտաճանապարհային մեքենաներ են ուղեկցում մեր բարձրաստիճան պաշտոնյաներին՝ նախագահ, վարչապետ, Երևանի քաղաքապետ, ԱԳ նախարար և այլք, քանզի դրանք նախատեսված են պաշտոնյայի անվտանգության երաշխավորների՝ թիկնապահների համար: Իսկ այդպիսի պաշտոնյաներ Հայաստանում մի քանիսն են, որոնց, օրենքով սահմանված կարգով, կցվում են թիկնապահներ: Էներգետիկայի նախարարը, սակայն, մեր տեղեկություններով, այդօրինակ VIP պաշտոնյաների ցանկում չէ։
 
Ինչո՞ւ է Երվանդ Զախարյանը որոշել նախագահի ու վարչապետի նման թիկնապահներով շրջել, ի՞նչ վտանգ է զգացել, որ հատուկ պաշտպանության կարիք է ունեցել: Այս հարցերն ենք փորձում պարզել շուրջ տասն օր: Սակայն մեր գրավոր հարցմանը հաջորդ օրն իսկ պատասխանեցին՝ նշելով, որ նախարարի մեքենան այժմ անսարք վիճակում է, վերանորոգման մեջ է, և մեր նշած մեքենան նրան ժամանակավոր է հատկացված: Կրկին կապվեցինք նախարարության մամուլի ծառայության հետ և տեղեկացրինք, որ խոսքը ոչ թե իր ծառայողական մեքենայի՝ Lexus-ի մասին է, այլ նախարարին ուղեկցող մեքենայի՝ Nissan-ի, որն անվտանգության աշխատակիցների համար է նախատեսված»,–գրում է թերթը։

«Հրապարակ»-ը գրում է.«Էներգետիկայի և բնական պաշարների նորանշանակ նախարար Երվանդ Զախարյանը, Կադաստրի կոմիտեից գնալով նախարարություն, իր հետ տարավ նաև իր ծառայողական Lexus LS 460 ներկայացուցչական դասի ավտոմեքենան: Սա, իհարկե, միանգամայն բնական է, սակայն ուշագրավն այն է, որ նորանշանակ նախարարի 011 LL 55 համարանիշով Lexus-ին մշտապես ուղեկցում է նաև 172 UU 01 պետհամարանիշով ևս մեկ ավտոմեքենա՝ արտաճանապարհային Nissan X-Trail:
Նշենք, որ այս համարանիշով մեքենաները պետական պահպանության ծառայությանն են, և հենց այսպիսի՝ UU 01 սերիայով նմանատիպ արտաճանապարհային մեքենաներ են ուղեկցում մեր բարձրաստիճան պաշտոնյաներին՝ նախագահ, վարչապետ, Երևանի քաղաքապետ, ԱԳ նախարար և այլք, քանզի դրանք նախատեսված են պաշտոնյայի անվտանգության երաշխավորների՝ թիկնապահների համար: Իսկ այդպիսի պաշտոնյաներ Հայաստանում մի քանիսն են, որոնց, օրենքով սահմանված կարգով, կցվում են թիկնապահներ: Էներգետիկայի նախարարը, սակայն, մեր տեղեկություններով, այդօրինակ VIP պաշտոնյաների ցանկում չէ։ Ինչո՞ւ է Երվանդ Զախարյանը որոշել նախագահի ու վարչապետի նման թիկնապահներով շրջել, ի՞նչ վտանգ է զգացել, որ հատուկ պաշտպանության կարիք է ունեցել: Այս հարցերն ենք փորձում պարզել շուրջ տասն օր: Սակայն մեր գրավոր հարցմանը հաջորդ օրն իսկ պատասխանեցին՝ նշելով, որ նախարարի մեքենան այժմ անսարք վիճակում է, վերանորոգման մեջ է, և մեր նշած մեքենան նրան ժամանակավոր է հատկացված: Կրկին կապվեցինք նախարարության մամուլի ծառայության հետ և տեղեկացրինք, որ խոսքը ոչ թե իր ծառայողական մեքենայի՝ Lexus-ի մասին է, այլ նախարարին ուղեկցող մեքենայի՝ Nissan-ի, որն անվտանգության աշխատակիցների համար է նախատեսված»,–գրում է թերթը։

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ`  «Հրապարակ»  թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее