▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երրորդմասցի Լյովիկի գործով էլի տասնյակ կասկածյալներ կան.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արդեն հայտնի ճշմարտություն է, որ մարտի 4-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի տարածքում տեղի ունեցած քրեական աշխարհում հայտնի Երրորդմասցի Լյովիկի եւ նրա ընկերների սպանությունը փոթորկել է ոչ միայն քրեական, այլ նաեւ քաղաքական դաշտը: Ուստի զարմանալի էլ չէ, որ այս սպանության բացահայտումը հանձնարարվեց ազգային անվտանգության ծառայությանը, որպեսզի լուրջ, մանրակրկիտ եւ գաղտնի քննություն իրականացնի:

Ինչո՞ւ է ԱԱԾ-ն գաղտնի պահում

Հիշեցնենք, որ մարտի 4-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի տարածքում սպանվել էին Լեւոն Ղազարյանը՝ Երրորդմասցի Լյովիկ, Դերենիկ Թադեւոսյանը՝ Դրոն, եւ Մեսրոպ Նազարյանցը: Ավելի ուշ տեղեկություններ տարածվեցին, որ սպանությունը կատարել է Շենգավիթցի Գաստրիկը, որը վրեժ է լուծել Երրորդմասցի Լյովիկից՝ իրեն նվաստացնելու եւ դաժան ծեծի ենթարկելու համար: Քրեական հեղինակության սպանությունից անցել է 10 օր, սակայն մինչ օրս այս գործով քննությունը վերջնարդյունքին մոտեցող եզրահանգումներ չի հրապարակել:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ազգային անվտանգության ծառայությունում որոշում է կայացվել, որ անգամ իրավապահ մյուս կառույցների հետ համագործակցության ֆորմատով քննարկվելիք հարցերը պետք է լինեն խիստ գաղտնիության շրջանակներում: Ասել են, թե սպանության գործով որեւէ իմֆորմացիա չպետք է դուրս սպրդի որեւէ կառույցից՝ առանց նախաքննության մարմնի գիտության եւ ուղղորդման:

Ու եթե այլ քրեական գործերով լրագրողները հնարավորություն են ունենում շատ արագ իմֆորմացիա ստանալ տարբեր աղբյուրներից, ապա այս գործով գրեթե բոլոր աղբյուրները «ցամաքել են: Բայց գաղտնիության այս շղարշի ներքո «Ժողովուրդ»-ին հաջողվեց ընդամենը որոշ մանրամասներ պարզել:

Հետախուզվողները 3-ն են, կասկածյալները՝ տասնյակ Երեկ ՀՀ ոստիկանությունը պաշտոնական հաղորդագրություն էր տարածել, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը եւ ոստիկանությունը համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են ձեռնարկում 1986 թ. ծնված Սարգիս Գրիգորյանին (մականունը՝ Ծգլ), 1984թ. ծնված Սարգիս Հախանումյանին (մականունը՝ Տլե) եւ 1984թ. ծնված Վահան Հակոբյանին (մականունը՝ Գաստիկ) հայտնաբերելու ուղղությամբ: Ըստ ոստիկանության՝ վերջիններս մեղադրվում են 2015 թ. մարտի 4-ին «Նուբարաշեն»

ՔԿՀ-ի մոտ տեղի ունեցած սպանության մեջ: Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104` սպանություն, եւ 235` ապօրինի զենք զինամթերք կրել, պահել, հոդվածների հատկանիշներով: 

«Ժողովուրդ»-ին հաջողվեց պարզել, որ բացի այս անձանցից՝ կան եւս տասնյակ կասկածյալներ, որոնց նախաքննող մարմինը փնտրում է: Պարզապես դեռ առայժմ հետախուզում չի հայտարարվել: «Ժողովուրդ»-ը փորձեց ԱԱԾ-ից պարզել, թե կոնկրետ այս անձիք ինչ գործողություն են կատարել՝ օժանադակել են սպանությա՞նը, թե հենց իրենք են եղել քրեական հեղինակություններին կրակողները, իսկ գուցե նրանց պատվիրատունե»րն են: Ու բացի այս երեք անձանցից՝ այլ մարդիկ կա՞ն, որոնք եւս կասկածվում են: Սակայն այս հարցերի պատասխանները ստանալու մեր փորձերը ԱԱԾ-ից ապարդյուն անցան: «Նախաքննությունը շարունակվում է»,-ահա, միայն այսպիսի պատասխան ստացանք ԱԱԾ-ից:

 

Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր «Ժողովուրդ»  թերթում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее