▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երրորդ օրն է` փնտրում են Խաչատուր Քոքոբելյանի հայրիկին. տարբեր վարկածներ կան

Ժողովուրդ օրաթերթը գրում է. Երեկ՝ ժամը 23:00-ի դրությամբ, դեռեւս իրավապահ համակարգը չէր գտել ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի հայրիկին:

Այսօր արդեն երրորդ օրն է, ինչ իրավապահները փնտրում են նրան։ ArmLur.am-ը գրել էր, որ Քննչական կոմիտեն ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի հայրիկի անհետացման դեպքով քրեական վարույթ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի՝ մեկ ուրիշին ապօրինաբար կյանքից զրկելու հատկանիշներով, ասել է թե՝ սպանության հատկանիշներով: Իրավապահ համակարգում տարբեր վարկածներ են առաջ քաշվում, եւ քննությանը չվնասելու համար առայժմ չենք հրապարակում դրանք։

Հիշեցնենք, որ Աչաջուր գյուղի բնակիչ, 83-ամյա Գրիշա Քոքոբելյանը դուրս է եկել տանից և չի վերադարձել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее