▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երուսաղեմում իրավիճակը հանդարտ է, հայ համայնքի շրջանում տուժածներ չկան

Թարմացված․ Տեսանյութը՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում

Հայկական եկեղեցու վրա հարձակումները, քրիստոնյաների վրա թքելը վերջին շրջանում ծայրահեղ հրեաների հարձակումների շղթայի մի մասն է: Այս մասին հայտնել է Հայ դատի Երուսաղեմի հանձնախմբի  անդամ Հակոբ Սևանը՝  նշելով․ «Այս հարձակումները հատկապես քաջալերվում են Նեթհանյահուի կառավարության գալուց հետո, ոչ միայն հայկական եկեղեցու, այլ քրիստոնեական այլ կառույցների վրա նույնպես»։

Նշենք, որ լրատվամիջոցները հայտնել էին, որ այսօր մի խումբ հրեա ծայրահեղականներ թքել են Երուսաղեմի հայկական կուսանոցի մուտքի վրա: 2 հայեր դիմադրել են ծայրահեղականներին, որոնք զինված էին դանակով: Միջադեպի հետեւանքով կան տուժածներ:

***

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից ռազմական գործողությունների հետևանքով Երուսաղեմի  հայ համայնքի շրջանում տուժածներ չկան, իսկ իրավիճակը Երուսաղեմում հանդարտ է:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հայ դատի Երուսաղեմի հանձնախմբի  անդամ Հակոբ Սևանը:

«Այս պահին Երուսաղեմում իրավիճակը հանդարտ է: Բախումները տեղի են ունենում հիմնականում  Իսրայելի հարավում, իսկ Երուսաղեմը այդ կենտրոններից բավականին հեռու է: Առավոտյան միայն պայթյունների ձայներ է լսվել, փորձ արվել է ռմբակոծել Երուսաղեմը, սակայն չի հաջողվել: Երուսաղեմում  իրավիճակը հանդարտ է, և հայ համայնքի շրջանում տուժածներ չկան»,- նշեց  Հակոբ Սևանը: 

Թարմացված․ Իսրայելական կործանիչները հարձակվել են Գազայի բազմահարկ շենքերի վրա։ Իսրայելական բանակը հայտնում է, որ այնտեղ են գտնվում ՀԱՄԱՍ-ին պատկանող ռազմական ենթակառուցվածքները:

Լրատվամիջոցները հրապարակում են հարվածերի և դրանց հետևանքների ենթադրյալ պահերը: Նրանց տվյալներով՝ բարձրահարկ շենքերում եղել է մոտ հարյուր բնակելի բնակարան։

Իսրայելի պաշտպանության բանակը օդից կործանիչներով հարձակվել է ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական օբյեկտների վրա, որոնք տեղակայված են բարձրահարկ շենքերում, հայտնում է Al Jazeera-ն։

Երկու շենքերն էլ, որոնցից մեկը Գազայում հայտնի է` որպես «Պաղեստինյան աշտարակ», ամբողջությամբ ավերվել են։

Ի պատասխան՝ «Ալ-Քասամ» գումարտակների խոսնակ Աբու Ուբայդան սպառնացել է. «Այժմ, երբ օկուպացիոն ուժերը պայթեցրել են Պաղեստինի աշտարակը, Թել Ավիվը պետք է պատրաստվի պատասխան հարվածի»։

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է ներկայիս նախագահ Ջո Բայդենի վարչակազմին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակման ֆինանսավորմանն աջակցելու մեջ։ Այս մասին ասվում է Թրամփի մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ։

«Համասի հարձակումն անպատվաբեր արարք է, և Իսրայելն ունի ճնշող ուժով պաշտպանվելու բոլոր իրավունքները: Ցավոք, այս հարձակումներին օգնել են ամերիկյան հարկատուների գումարները, որոնք, ըստ բազմաթիվ տեղեկությունների, փոխանցվել են Բայդենի վարչակազմի կողմից։ «Իմ հսկողության ներքո Աբրահամի համաձայնագիրը լիարժեք խաղաղություն բերեց Մերձավոր Արևելքին, բայց այժմ Բայդենը ոչնչացնում է այն շատ ավելի արագ, քան որևէ մեկը հնարավոր էր համարում»,- ասվում է հայտարարության մեջ:

Նախկինում Թրամփը քննադատել էր ԱՄՆ-ի և Իրանի միջև գերիների փոխանակման համաձայնագիրը, որով Թեհրանը մոտ 6 միլիարդ դոլար է ստացել իր սառեցված հաշիվներից, որոնք կուտակվել են նավթային եկամուտներից։ Սեպտեմբերի սկզբին Թրամփը ենթադրել էր, որ այդ գումարն Իրանն օգտագործելու է աշխարհի տարբեր մասերում իր հետ կապված խմբերի ֆինանսավորման համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее