▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երկրորդ երեխայից հետո բժիշկները ստիպված կլինեն հեռացնել Քիմ Քարդաշյանի արգանդը

Վերջին օրերին ամերիկյան տարբեր պարբերականներ լուրեր են տարածում այն մասին, որ Քիմ Քարդաշյանը սպասում է իր երկրորդ բալիկին: Ըստ որոշ աղբյուրների՝ Քիմը պատրաստվում է Քանյեին որդի պարգևել: Նշենք սակայն, որ «Keeping Up With the Kardashians» ռեալիթի շոուի հերթական անոնսի ժամանակ Քիմը հայտարարել է, որ չի կարող այլևս երեխաներ ունենալ: Ըստ նրա խոսքերի՝ երբ նա այցելել է բժիշկներին, վերջիններս հայտնել են, որ նրա ընկերքը սերտաճել է արգանդին, ինչը կարող է ուժեղ արյունահոսության պատճառ դառնալ ծննդաբերության ժամանակ։

«Նրանք ասացին, որ եթե լույս աշխարհ գա մեր երկրորդ երեխան, ապա նա վերջինը կլինի, քանի որ նշված առողջական խնդիրների պատճառով նրանք ստիպված կլինեն հեռացնել իմ արգանդը: Այս ամենից հետո շատ դժվար կլինի կրկին հղիանալ, իսկ ես ամեն ինչից առավել ուզում երեխաներ ունենալ»,- պատմել է Քիմը:

 

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее