▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երկրի վիճակը`լարից ընկած դաշնամուրի պես, իսկ իշխանավորները` Мама Люба, давай, давай-ի հույսին

A1plus.am-ը գրում է, որ այսօրվա ասուլիսում «Շարան» համույթի գեղարվեստական ղեկավար Դանիել Երաժիշտը  երկրի վիճակը համեմատել լարից ընկած դաշնամուրի հետ.«Երբ լարից ընկած է, ով էլ որ նվագի, մեկ է, երաժշտությունը լինելու է անորակ: Պետք է դաշնամուրը նախ լարել,իսկ դաշնամուրը լարում են կամերտոնով`չափանիշով։ Մեր չափանիշը Ավետարանն է»:

Իսկ «Կարին» ավանդական երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը համոզմունք է հայտնել,  որ ազգային երաժշտության հանդեպ սերը պետք է դպրոցից սկսվի  և նշել է, որ չի հասկանում, թե ինչպես են մեր պետական այրերը ներկա լինում ու ծափահարում անորակ երաժշտությանը. «Անցած տարի քաղաքի տոնին մեր պետական այրերը ծափահարում էին բեմի վրա այլազգի կիսամերկ աղջիկների «Мама Люба, давай, давай» երգին։

 

Նյութը կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее