Միլա Կունիսը կրկին երկրագնդի ամենասեքսուալ կին է ճանաչվել: Այս տիտղոսն անցյալ տարի նրան շնորհել էր ամերիկյան Esquire հանդեսը: Արդեն այս տարի տիտղոսը նրան շնորհել է բրիտանական FHM տղամարդկանց ամսագիրը : 29-ամյա հոլիվուդյան գեղեցկուհին հրեական արմատներ ունի, 1991թվականին նա ընտանիքի հետ միասին Ուկրաինայից ԱՄՆ է տեղափոխվել: Վերջերս Միլան նկարահանվեց նոր ռոմանտիկ կատակարեգությունում` «Երրորդն ավելորդ է». այստեղ նա ևս մեկ անգամ ցուցադրեց իր վարպետությունը:
FHM-ի խմբագրի տեղակալ Դեն Ջուդի խոսքով` Միլան ամենասեքսուալ կնոջ տիտղոսին է արժանացել ոչ միայն իր հրաշալի տեսքի, այլև հումորի հիանալի զգացումի համար: