▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երկու քաղաքական գողություն մեկ գիշերում.«Հրապարակ»

«Պարզվում Է՝ գողերն  Էլ են նախընտրական տարում քաղաքականացվել։ Նույն  օրը նրանք մտել են գործարար Բարսեղ Բեգլարյանի  և ՀԱԿ  պատգամավոր Լևոն Զուրաբյանի տուն։ Բեգլարյանի տնից տարել են Ֆաբերժեի 3 ձու, ընդ որում, բոլորը փորձում Էին իմանալ՝ դրանք իրո՞ք Ֆաբերժեի ձվերն են, թե՝ «պադդելկա»։ Բեգլարյանը հայտարարել Է, որ «պադդելկաներ» են։ Ընդ որում՝ իր դուռ-լուսամուտ-պատշգամբների նկատմամբ բավականին անտարբեր՝ միշտ բաց թողնող Ֆլեշի Բարսեղը «սրտնեղել» Է, թե. «Եկել հասել են մեր տուն, դատարկ հետ դառել, պտի ճարեմ, փող տամ դրանց»։ Ինչ վերաբերում Է Զուրաբյանին, ապա նրա տնից նույնպես ոսկի և արծաթ են գողացել։ Ոչ Բեգլարյանի, ոչ Զուրաբյանի տները թալանողները չեն հայտնաբերվել, իրավապահները մտածում են, որ հնարավոր Է նույն խումբն Է եղել, մանավանդ՝ «թալանվածների» տները նույն համայնքում են և իրարից շատ հեռու չեն»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее