▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Երկու պատուհասն էլ նույն ծրագրի գլխավոր դերակատարներն են». Արսեն Ջուլֆալակյան

ԱԺ նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչո՞վ է տարբերվում Արցախի նախագահի պաշտոնը զբաղեցնող Արայիկը Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող ազգակործանից:
Երկու պատուհասն էլ նույն ծրագրի գլխավոր դերակատարներն են, սինխրոն աշխատում են: Անձնական բարեկեցության համար համաձայնել են պետական դավաճանություն գործել:
Հիմա, երբ ծրագրի ավարտն այնքան մոտ է, ակնկալում ե՞ք, որ նրանցից որևէ մեկի մոտ կարող է պայքար, պետական մտածելակերպ, հայրենասիրություն, ազգային շահի գիտակցում արթնանա՞: Որպեսզի այդպիսի բան տեղի ունենա, անձը պետք է նման արժեքների կրող լինի: Պետական դավաճանությանը համաձայնածը չի կարող կեսից մտափոխվել: «Դահճից գթասրտություն չեն ակնկալում»:
Այնպես որ ամեն բան օրինաչափ է: Նրանք իրենց հակահայ խմբակներով գերմոտիվացված ճշտորեն կատարում են իրենց ծրագիրը: Իսկ մենք, նույնիսկ այս օրհասական պահին, երբ բոլոր խաղաքարտերն արդեն բաց են, դիմակները պատռված, թշնամին տանը, չենք կարողանում համախմբվել և միասնական պայքար մղել Արցախի և Հայաստանի համար: Առ այսօր մեղադրում ենք բոլոր արտաքին ուժերին (ի դեպ, ըստ ճաշակի՝ առանց որևէ ռացիոնալության…), բայց ոչ երբեք մեզ, որ մինչև հիմա և՛ Երևանում, և՛ Ստեփանակերտում իշխում են հայտնի երկու այլանդակները:
հ.գ. չեք կարող պատմական երկրորդ օրինակ գտնել, երբ պատերազմի ժամանակ՝ աղետից «հինգ պակաս», որևէ երկրի իշխանություն նման վարքագիծ դրսևորեր (խրախճանքային՝ քաթար-միկոնոս-դիսնեյլենդյան), իսկ հանրության լայն շերտերն էլ աջակցեին...
Նույնիսկ կործանվելուց ենք յուրահատուկ»:

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее