Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
«Dasaran» կրթական ծրագրի հիմնադիր նախագահ Սուրեն Ալոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Երկու օր առաջ մեծ սխալ արեցի և որոշեցի մտնել Իդեալ System-ի՝ Նար-Դոս փողոցի վրա գտնվող խանութը... որոշոցի դուռ գնել, մոտեցա, որ վճարեմ: Վաճառքի գրանցման ժամանակ վաճառողը՝ ոմն Ավետ, ասում է.
«Եթե ուզում եք, որ պետլիներն էլ դռան հետ գա, պետք է վճարեք»:
Վճարում եմ, շարունակում է. «Եթե այդ դռան վրայի բռնակը ուզում եք, պետք է վճարեք»:
Վճարում եմ...
«Եթե ուզում եք զամոկն էլ հետը գա, պետք է վճարեք»: Նորից վճարում եմ:
Վերջին հարցը. «Եթե ուզում եք, որ մենք տեղադրենք, պետք է վճարեք ևս 10.000 դրամ»:
Դա էլ եմ վճարում:
Այսօր զանգում է տեղադրողը:
- Բարի օր, ախպե՛րս, պետք ա գամ դուռդ դնեմ:
- Եկեք:
- Դե մտի խանութ ՊԵՆԱ, Սիլիկոն մեկ էլ Շուռուպ ու կլեյ առ, որ գամ տեղադրեմ,-ասում է:
- Բա ես վճարել եմ տեղադրման գումարը:
- Հա շեֆությունը որոշել է, որ Պենան, Կլեյը ու Շուռուպները հաճախորդը պտի առնի, որ մենք տեղադրենք, -պատասխանում է:
Զանգում եմ հետ՝ խանութ, հաստատում են:
Հարց՝ ի՞նչ եք կարծում, շեֆությանը ո՞նց բացատրենք, որ իրանք, մեղմ ասած, սխալ որոշում են կայացրել...»:
Asekose.am-ը պատրաստ է խնդրի առնչությամբ հրապարակել նաև հակառակ կողմի կարծիքը: