▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԵՐԿԻՐ ՄՈԼՈՐԱԿԻ ՈՂՋ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ` 2 ՐՈՊԵՈՒՄ

Երկիր մոլորակը մարդկության և միլիոնավոր այլ կենդանատեսակների և բուսատեսակների հայրենիքն է, որն առաջացել է մոտավորապես 4,6 մլրդ տարի առաջ։ 4,6 մլրդ տարի ՝ հսկայական ժամանակաշրջան, որի ուսումնասիրմանը մարդիկ տասնյակ տարիներ են նվիրել, սակայն միևնույն է ոչ ոքի չի հաջողվել վերջնականապես ուսումնասիրել այն: Եթե փորձենք Երկիր մոլորակի ողջ պատմությունը տեղավորել մեկ տարվա մեջ, ապա կարող ենք ասել, որ Երկիիր մոլորակն առաջացել է մարտի կեսերին, իսկ առաջին երկրային կենդանիները միայն նոյեմբերի վերջին: Դինոզավրերի ժամանակաշրջանը տևել է դեկտեմբերի 8-25-ն ընկած ժամանակաշրջանը, մարդկային բանականությունն առաջացել է դեկտեմբերի 31-ին 23:40-ին, իսկ արդյունաբերական հեղափոխությունը մեր մոլորակ թևակոխել է Նոր տարուց մեկ վարկյան առաջ: 4,6 մլրդ տարին՝ 1 տարում, դժվար է պատկերացնել: Իսկ երբևէ մտածե՞լ եք, որ Երկիր մոլորակի պատմությունը կարելի ներկայացնել 2 րոպեյում: Դժվար թե պատկերացրած լինեք, բայց ի զարմանս բոլորիս վերջերս Youtube -ում է տեղադրվել հրաշալի մոնտաժված 2 րոպե տևողությամբ մի հոլովակ , որը ներկայացնում է Երկիր մոլորակի ողջ պատմությունը մինչև մեր օրերը և դեռ ավելին: Մեր օրերում այդ տեսահոլովակը կարելի արվեստի գործ համարել:

 

ՎԻԳԵՆ ԶԱՐԳԱՐՅԱՆԻ ԳՐԱՌՈՒՄԸ` ֆեյսբուքյան իր էջից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее