«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ օրերս ՀՀԿ-ում քննարկել են հարցը, թե ինչպես պետք է հանրությանը ներկայացնեն սահմանադրական փոփոխությունների նախագիծը, այլ կերպ ասած՝ որոնք են այդ փաստաթղթի առավելությունները, որ պետք է իրենք քարոզեն: Մասնավորապես, ՀՀԿ-ականներին մտահոգել է այն փաստը, որ իրենք այժմ պետք է բոլորին համոզեն, որ խորհրդարանական կառավարումն ավելի ժողովրդավարական, ավելի լավ կառավարման համակարգ է:
Սա այն դեպքում, երբ ընդամենը երեք տարի՝ 2012 թվականի ԱԺ ընտրություններից առաջ, ընդդիմությունը պահանջում էր անցում կատարել խորհրդարանական կառավարման համակարգին, ՀՀԿ-ականները պնդում էին, որ այդ մոտեցումը պակաս ժողովրդավարական է, քան Հայաստանի ներկայիս կիսանախագահական կառավարման համակարգը: Երկար-բարակ քննարկելուց հետո ՀՀԿ-ականները հանգել են եզրակացության, որ սահմանադրական փոփոխությունները պետք է «գովեն»՝ խուսափելով գործող Սահմանադրության վերաբերյալ բացասական արտահայտվելուց, որպեսզի գոնե իրենք իրենց չհակասեն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում