▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երկակի զգացողություներ ունեցա, լավ չհասկացա՝ ի՞նչ խնդիր է փորձ արվում լուծել այս նախագծով. Փաշինյան

Կառավարությունը մասնակի հավանություն է տվել «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ ՀՀ կառավարության առաջարկությանը, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային ժողով:

Նկատի ունենալով, որ ՀՀ ԱԺ պատգամավորների կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված նախագծերի փաթեթն ուղղված է տրամադրված լիցենզիաների, ինչպես նաև դրանց կասեցման (դադարեցման) հետ կապված համակարգային իրավակարգավորումների փոփոխմանը՝ ՀՀ կառավարությունն առաջարկում է ներկայացված նախագծերով քննարկվող գործող օրենքների հոդվածները թողնել անփոփոխ՝ հաշվի առնելով ներկայացված օրենքների նախագծերի և դրանց ընդունման հիմնավորման վերաբերյալ մի շարք հանգամանքներ: Մասնավորապես, առաջարկվում է մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրումներ իրականացնելու իրավունք ունեցող անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց և տրանսպորտի բնագավառում լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնող մյուս սուբյեկտներին ազատել պետական տուրքի չվճարման համար տույժ վճարելու պարտականությունից։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ օրենքի նախագծին ծանոթանալիս երկակի զգացողություններ կան: «Մի կողմից՝ առաջարկվում է տուրքի չվճարման համար ընդհանրապես տույժ չնշանակել: Մյուս կողմից՝ առաջարկվում է ինչ-որ դեպքերում տուգանքի չափերը կրկնապատկել: Այս հակասություններով հանդերձ՝ ես չհասկացա, թե ինչ խնդիր է փորձ արվում լուծել այս նախագծով»,- նշել է նա:

 

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը պարզաբանել է, որ նախագծով առաջարկվում է տույժերը ներելով՝ վարորդներին օգնել վճարել գոնե տուգանքները, բայց նախագիծը համապատասխան կարգավորումներ չի տալիս: Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Աշոտ Հակոբյանն էլ նկատել է, որ այս ոլորտում առկա է անհավասար դաշտ՝ օնլայն տաքսի ծառայությունների և անհատ տաքսու վարորդների մասով:

«Արձանագրենք, որ այսպիսի խնդիր կա, և դրա լուծման տարբերակ առաջարկենք, այդ թվում՝ ԱԺ պատգամավորների հետ համագործակցելով: Կարծում եմ՝ պետք է փորձենք այդ սովորական դարձած տրամաբանությունից դուրս գալ, երբ խորհրդարանական ընդդիմադիր ուժերը նախագծեր են առաջարկում ու մեր առաջին արձագանքը լինում է մերժողական: Պետք է գնահատենք և թոթափենք անիմաստ պարտքերը, որպեսզի մարդիկ հնարավորություն ունենան մի զրոյական կետից սկսել իրենց հետագա աշխատանքի շարունակությունը»,- առաջարկել է Նիկոլ Փաշինյանը:

Կառավարությունում քննարկված այլ հարցերը` ստորև ներկայացված տեսանյութերով.

Կարդացեք նաև` Ռուսաստանի շուկան դրա կարիքը ունի... Նիկոլ Փաշինյան

Եկեք տներում էլ տեսախցիկներ տեղադրենք. Նիկոլ Փաշինյանը կոշտ խոսեց Օսիպյանի հետ

Չի՛ լինելու, քաղաքացիներին ամեն տեղ բռնել, տուգանել չկա․ Փաշինյանը՝ Օսիպյանին

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее